Սեպտեմբերի 3-7.աշխատանքային շաբաթ

 

september-month-kids-autumn-scene

Երկուշաբթի.  սեպտեմբերի 3

13: 35 -14:10-զբոսանք բակում

14:10-15:00 —«Ես». պատմում եմ իմ մասին

15։00-15։30- ճաշ

15։30-16։10 -Ազգային, բակային խաղեր.

16։10- 16։30 -Դասասենյակի դասավորում, ճամբարականներ ճանապարհում

Երեքշաբթի,  սեպտեմբերի 4

13:35 -14:10- զբոսանք բակում,բակային խաղեր

14:10-15:00 -Ինքնանկար-դիմանկար

15։00-15։30-ճաշ

15։30-16։10 -սենակային բույսերի խնամք

16։10- 16։30 -Դասասենյակի դասավորում, ճամբարականներ ճանապարհում

Չորեքշաբթի , սեպտեմբերի 5

13:35 -14:10-զբոսանք բակում

14:10-15:00 —«Ես». նկարագրել-բնութագրել

15։00-15։30- ճաշ

15։30-16։10 -Ազգային, բակային խաղեր.

16։10- 16։30 -Դասասենյակի դասավորում, ճամբարականներ ճանապարհում

Հինգշաբթի,  սեպտեմբերի 5

13:35 -14:10-զբոսանք բակում

14:10-15:00 —մուլտֆիլմի դիտում

15։00-15։30-ճաշ

15։30-16։10 —Բակային խաղեր՝ գնդակ, պարան ճամբարային երկարացված օրվա ջոկատների միջև

16։10- 16։30 -Դասասենյակի դասավորւմ, ճամբարականներ ճանապարհում

Ուրբաթ , սեպտեմբերի 6

13:35 -14:10-զբոսանք բակում,բակային խաղեր

14:10-15:00- նկարում են ջրաներկով

15։30-16։10 — <<Ես>>նախագիծ

16։10- 16։30 -Դասասենյակի դասավորում, ճամբարականներ ճանապարհում

Читать далее «Սեպտեմբերի 3-7.աշխատանքային շաբաթ»

28.08.2018

9:00 հանդիպում Շամիրամ Պողոսյանի հետ : 10:00 Գևորգ Հակոբյանը հարց առաջադրեց «Ինչպե՞ս եմ ես սովորում » ենթավերնագրով : Լուսինե Բուշի հետ քննարկեցինք մեր նախագծերը: Մարթա Ասատրյանը բացատրեց կրթական փոխանակման գաղափարը: 14:00 հանդիպում պր Բլեյանի հետ :

27.08.2018

9:00 հանդիպեցինք Մարիետ Սիմոնյանի հետ : 10:00 հանդիպեցինք Գևորգ Հակոբյանի հետ, ով խոսեց Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման մասին: Նաև մեզ հանձնարարեցին կազմել նախագծեր Լուսինե Բուշը և Մարթա Ասատրյանը :

Ինչպե՞ս եմ ես սովորում

Սկզբում հասկանում եմ թե ինձ ինչ է պետք :

  • Առաջին քայլով ոչ թե փնտրում եմ գիրք, այլ գտնում եմ այն մարդուն,ով այս ոլորտում հզոր է :

Այնուհետև իրենից սկսում եմ սովորել, տեսնել, թե ոնց է անում, ինչպես է անում, հարցեր եմ տալիս, խնդրում եմ բացատրություն:

  • Երրորդ քայլով սկսում եմ ինքս անել, սխալվել,ճիշտ անել:
  • Այնուհետև կարդում եմ գրականություն, քանի որ արդեն որոշակի չափով գիտելիքներ ունեմ, կարդալուց, կամ լսելուց ավելի շատ կհասկանամ, քան այն դեպքում, երբ ոչ մի բան չգիտեմ։

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Այս տարի Կոմիտասի 149-րդ հոբելյանն է : Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: 2014թ տպագրվել է Գևորգ Գյոդակյանի «Կոմիտաս» գիտական ուսումնասիրությունը՝ անգլերեն թարգմանությամբ :

Թեման

Կոմիտասյան օրեր

նպատակ

1.Կոմիտասի երգերի տարածում

2.սովորողների երաժշտական կրթում

3.խմբային երգեցողության կարողության ձևավորում

տարիքային խումբ

3-6 րդ դասարանի աշակերտներ

ժամանակահատված

սեպտեմբերի 24-հոկտեմբերի 5

ընթացքը

Նախագիծը խնդիր ունի նաև ներկայանալու կրթահամալիրից դուրս՝ ներկայացնելով տարածելով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերը:

Արդյունք

Սովորողը կլինի Կոմիտասի երգերը իմացող, փոխանցող, տարածող:

 

Փոքրիկ առակներ Կարել Չապեկ

76877FC9-E303-4066-8A45-5A878B0C82C5.jpegԱքաղաղ

Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։

Մարդիկ ովքեր չափազանց մեծ կարծիք ունեն իրենց մասին :

Ճնճղուկ

Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Մարդիկ ովքեր կարևորում են քանակը,ոչ թե որակը :

Կոճղ

Ինչո՞ւ չեն ասում․ «Արժանապատիվ կոճղ»։

Աղվես

Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Աշխատանքի բաժանում

Ես կնայեմ, թե դուք ինչպես եք աշխատում, իսկ դուք կնայեք, թե ես ինչպես եմ ուտում։

Առակը վերաբերում է բարձր և ցածր խավերին :

Միօրիկ

Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։

Ճնճղուկ

Ինչպե՜ս, արտույտն իրավացի՞ լինի։ Դա բացառված է։ Ճշմարտությունը մեկն է, և այն՝ ճնճղուկային։

Առակը վերաբերվում է նրանց,ովքեր իրենցից այն կողմ ոչ ոքի չեն տեսնում։

 

Ծածան

Ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել՝ խորասուզված օդում։

Ոչ ոք չի կարող երկար դիմանալ իրեն տհաճ  միջավայրում:

Էշ

Թո՛ւհ։ Այսպիսի լուրջ պահ, և կեռասենին առանց քաշվելու ծաղկում է իր համար:

երբեմն մարդիկ  դժվար իրավիճակում գտնվելիս ,սկսում են մեղադրել, բարկանալ ուրիշների հաջողությունների վրա :

Աշնան տերև

Ժամանակի պահա՞նջը։ Գիտենք՝ սոսափել քամու դեմ։

Փտում

Ես էլ եմ քայլում ժամանակի հետ։

Ժամանակն անցնում է յուրաքանչյուրիս կողքով:

Հարևան

Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։

Կատոն ավագ

Ի՞նչ։ Սո՞վ։ Աղքատությո՞ւն։ Անբերրիությո՞ւն։ Դատարկ բան։ Ամենից առաջ անհրաժեշտ է Կարթագենը կործանել։

Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ : Խոսքը մարդու անսահման եսասերության մասին է :

Ներոն

Քրիստոնյաների հետապնդումը հերյուրանք է։ Մենք միայն հերքում ենք նրանց հայացքները։

Ինքնաարդարացում:

Աթիլլա

Մենք էլ ենք եկել աշխարհը փրկելու:

Սեփական նախագծերն ու մտքերն առաջ տանել:

Դիկտատոր

Ես հասա համախոհության։ Բոլորը պետք է հնազանդվեն։

Եսասիրություն :

 

Բռնակալ

Էյ դո՜ւք, տականքնե՛ր։ Ես ձեզանից փառապանծ ազգ ստեղծեցի։

Երբ քո արարքը գերագնահատում ես:

Կոնկիստադոր

Ողորմած աստված, դո հո գիտես, որ անմարդկայնությունը խորթ է ինձ։ Բայց ախր աստեկը մարդ չէ։

Քննադատ

Ինչո՞ւ պետք է իմանամ, թե աշխարհն ինչպիսին է։ Բավական է որ գիտեմ, թե նա ինչպիսին պետք է լինի։

Քննադատական դոդոշ

Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Մարդ ով քննադատում է  այն ,ինչն ինքը չունի:

Ճանճը պատուհանի ապակուն

Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Սահմանը մարդն է դնում իր առջև:

Հայելի

Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Գերագնահատման օրինակ:

Միօրիկ

Պատմությո՞ւն։ Այդ ինձ ոչինչ չի ասում։

Միապաղաղ կյանքով ապրողին ոչինչ էլ հետաքրքիր չէ:

Մարդը սարդոստայնում

Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Երբ մարդն խոսում է անգամ չարած աշխատանքի մասին :

Ոչխար

Թող մորթեն, բայց ինչո՞ւ են տանում։

 

Հոռետես

Ձեր կարծիքով գարունը կգա՞։ Սիրելիս, դուք լավատես եք։

Պատգամ

Ինչ որ չես կարող անել ինքդ, հրամայիր ուրիշին։

Սեր ժողովրդի նկատմամբ

Միայն մեր կուսակցությունն է մեծարում մեր մեծ, հերոսական ժողովրդին։ Բոլոր մյուս կուսակցությունները դավաճաններ են, վախկոտներ, ծախված հոգիներ ու սրիկաներ։

Պետական գործիչ

Պետության օգո՞ւտը։ Դա կամ այն է, ինչը օգտակար է մեզ, կամ այն, ինչը օգտակար է մնացյալներին։

Բռնակալ և փիլիսոփաներ

Ես կգործեմ, իսկ դուք կսկսեք իմ գործողությունների համար հիմունքներ որոնել։

Խոզ և մարգարիտ

Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Դիվանագիտություն

Մենք, անշուշտ, դատապարտում ենք բռնությունը, բայց պատրաստ ենք զենք տրամադրելու։

Չեզոք

Չեզոքությո՞ւն։ Այդ նշանակում է վաստակել պատերազմում, որ վարում են ուրիշները։

Իմպերիալիստ

Ուժերի հավասարակշռությունն այն է, երբ մեր կողմն է գերակշռությունը։

Գաղութացում

Իսկ հիմա հայրաբար հոգանք նրանց մասին, ովքեր ողջ են մնացել։

Թերթեր

Ճշմարտությունը լոկ այն է, որը ծառայում է մեր կուսակցության շահերին։

Խմբագրությունում

Այստեղ ահա հաղորդագրություն է ստացվել, որ միջոց է գտնված գեղձուռուցքի ժանտախտի դեմ։ Դուք չգիտեք՝ մեր կուսակցությունը ժանտախտի կո՞ղմ է, թե դեմ։

Դիվանագիտություն

Փա՜ռք աստծու, պայմանագիրը կնքված է։ Այժմ եկեք մտածենք, թե ինչպես պիտի խախտենք այն։

Դիվանագետ

Միջազգային իրավո՞ւնք։ Այդ միշտ այն է, որ խախտում են ուրիշները։

Երկրի կառավարիչ

Ես հայրենիքի սիրո շլացուցիչ օրինակ տվի․ երեք հարյուր հազար մարդու ստիպեցի իրենց կյանքը զոհաբերել նրան։

Միջազգային համաձայնություն

Ճագարներ, դուք հավերի հետ պայմանագիր կնքեցիք, որ իրար չեք խժռի։ Տեսնենք, թե ինչ կասի դրան բազեն։

Ցիկլոն

Երկրի երեսից ջնջված է հիսուն քաղաք։ Ինչպիսի՜ ցնցող հաջողություն։

Գայլ

Այս խոյը զզվելի դիտավորություն ուներ՝ ուզում էր թաքնվել ինձանից։

Ոչխարի հոտ

Այս գայլն ավելի շուտ կկշտանա, եթե նրան չդիմադրես։

Նախագիծ

  • նպատակը — մարզել երեխայի հիշողություն
  • տարիք -1-3 դասարան
  • ընթացք —  խաղեր ,երգ,պար
  • ակնկալիք — երեխայի արձագանք ,հարցեր

Ինչպե՞ս օգնել փոքրիկին մարզել հիշողությունը :Երեխային պարբերաբար հարցնենք ինչպե՞ս է անցել օրը : Ընտրենք առարկաներ և երեխային խնդրենք դուրս գալ , այդ ընթացքում  թաքցնել որևէ առարկա  և փորձել հիշել :Սեղանի վրա թափանցիկ երկու տարայով ջուր դնել, «Ի՞նչ կլինի եթե տարայի մեջ լուցկու հատիկ գցենք , կսուզվի ջրի մեջ ,թ՞ե կլողա ջրի երեսին »   անկախ երեխայի պատասխանից լուցկու հատիկը կգցենք ջրի մեջ ,որպեսզի տեսնի արդյունքը  : Ապա նույն փորձը կատարենք  երկաթյա ասեղով , ասեղը բնականաբար կսուզվի :

Վերապատրաստում

Երեկ մենք Գոհար Բալջյանի օգնությամբ փորձեցինք մոնտաժ անել և տեղադրել բլոգում : Ժամը 12:30 -ին Արմինե Թոփչյանի գլխավորությամբ անցկացրեցինք հեծանվաերթ: 14:00 ունեցանք հանդիպում պր Բլեյանի հետ :

Վերապատրաստում

011FDF7E-79A8-4436-B751-2D7EF76B24D4.jpegԵրեկ ունեցել ենք շատ հագեցած օր :Օրը սկսել ենք մայր դպրոցում:Բացել ենք մեր անձնական բլոգը ,ծանոթացել աշխատանքին : Օրվա երկրորդ մասը ունեցել ենք սեմինար Ն.Նիկողոսյանի հետ , ուսումասիրել՝ թե ինչ է իրենից ներկայացնում մանկավարժական ակումբը:Ծանոթացել նաև ուսումնական կյանքի ծիսականացման նախագծերին: Ժամը՝ 14:00 ին ունեցել ենք հանդիպում պր Բլեյանի հետ :